ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Նրանք երկու դարաշրջանների սյուներն են, որ պահեցին հայ ժողովրդի հոգևոր ողնաշարը

Նրանք երկու դարաշրջանների սյուներն են, որ պահեցին հայ ժողովրդի հոգևոր ողնաշարը
21.11.2025 | 12:14

Ինչու՞ է կապիտուլյանտը սարսափում և ատում Ամենայն Հայոց Վեհափառ Գարեգին Երկրորդին։

Ստորև ներկայացնում եմ երկուսի գործունեությունն առանձին առանձին, համեմատությունն արեք ինքներդ։

Վազգեն Առաջին վեհափառի գործունեությունը` հակիրճ

.

Վազգեն Ա-ն կարողացավ հասնել այն բանին, ինչը ուրիշներին չէր հաջողվում․ ԽՍՀՄ իշխանությունների հետ համառ բանակցություններով վերականգնեց եկեղեցու գործունեությունը, պաշտպանվեց հոգևոր կյանքը։

Եկեղեցուն թույլ տրվեց իրականացնել ավելի ազատ մշակութային ու կրոնական գործունեություն։

Նրա պաշտոնավարման շրջանում սկսվեցին Մայր Տաճարի մեծածավալ վերականգնման աշխատանքները։

Զբաղվեց Եկեղեցու միջազգային հեղինակության բարձրացմամբ։

Ազգի հարցերը բարձրաձայնեց միջազգային հարթակներում, շեշտեց Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։

Նրա գլխավորությամբ Սփյուռքի եկեղեցիների միասնությունը զգալիորեն ամրապնդվեց։

Կայացավ Հայաստանի և Սփյուռքի հոգևոր կապերի վերածաղկում, որը մեծ դեր ունեցավ անկախացման շրջանում։

Վերաբացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, որի գործունեությունը ԽՍՀՄ տարիներին եղել էր խիստ սահմանափակ։

Ընդհանուր առմամբ նրա օրոք կառուցվեցին կամ վերաբացվեցին տասնյակ եկեղեցիներ Հայաստանում և Սփյուռքում։

Ազգային ինքնության պահպանում ԽՍՀՄ տարիներին

Աջակցեց հայոց մշակութային ժառանգության պահպանմանը։

Հյուրընկալեց միջազգային պատվիրակություններ՝ ներկայացնելով Արցախյան հարցի արդարացիությունը։

Գարեգին Բ-ի գործունեությունը

1. Մեծածավալ եկեղեցաշինություն՝ պատմական մասշտաբ

Գարեգին Բ-ի օրոք կառուցվել կամ հիմնանորոգվել են ավելի քան 1000 եկեղեցի և մատուռ Հայաստանում ու Սփյուռքում։

Գործունեության ընթացքում մեծապես զարգացել է Գևորգյան հոգևոր ճեմարանը։

Բացվել են հոգևոր թեմական դպրոցներ, ուսումնական կենտրոններ։

Կիրառվել է հոգևորականների որակավորման նոր համակարգ։

Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ Եկեղեցին իրականացնում է լայն սոցիալական գործունեություն․ Ծերանոցներ, անօթևանների կենտրոններ, հաշմանդամների աջակցություն։

Աղետների ու պատերազմների ժամանակ հազարավոր ընտանիքների աջակցություն, ներառյալ 44-օրյա պատերազմի շրջանը։

«Ջերմ տուն», «Հայաստանյաց Եկեղեցու բարեգործական ծրագիր» և բազմաթիվ այլ նախաձեռնություններ։

2001 թվականին՝ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հոբելյանին, Գարեգին Բ-ն կազմակերպեց Հայ Եկեղեցու պատմության ամենամեծածավալ տոնակատարություները․

Հայաստան այցելեցին աշխարհի տասնյակ հոգևոր առաջնորդներ։

Կայացան համահայկական միջոցառումներ։

Խորացավ միջազգային ճանաչումը և միջազգային եկեղեցական կապերը։

Գարեգին Բ-ն ակտիվ է օրթոդոքս, կաթոլիկ ու այլ եկեղեցիների հետ հարաբերություններում։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս բարձրացվել է նրա կողմից միջազգային հարթակներում

Շարունակաբար զարգացրել է Սփյուռքի թեմերը, նշանակել նոր առաջնորդներ։

Խթանել է համայնքային դպրոցների ու մշակութային կենտրոնների աշխատանքը։

Հիմնել է նոր եկեղեցիներ ու թեմեր աշխարհի տարբեր երկրներում։

Արցախյան պատերազմի ընթացքում և հետո Գարեգին Բ-ն բարձրաձայնել է Արցախի ինքնորոշման իրավունքը։

Կազմակերպվել է օգնության ծրագրեր տեղահանված ու վիրավոր անձանց համար։

Եկեղեցին զգալի դեր է տվել հայ զինվորի հոգևոր դաստիարակությանը՝ ներդնելով գնդերեցների ինստիտուտը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարձրել է միջազգային հոգևոր և մշակութային կենտրոն։

Վերանորոգվել են պատմական կառույցները՝ թանգարանները, գրադարանները, արխիվները։

Ստեղծվել են նոր կառույցներ՝ հրատարակչություն, կրթական կենտրոններ, երիտասարդական ծրագրեր։

Խոնհարումս Վազգեն Ա վեհափառի հիշատակին, բայց ինչ է արել մեծագույն հայը, որը չի արել Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։ Հանուն արդարության ասեմ, որ ավելին է արել, տարբերությունը միայն ժամանակների արժեքային համակարգի և ժողովրդի մեջ է, ցավալի է, բայց մենք չափազանց շատ ենք ընկել, գրեթե հասել ներկա կառավարիչների մակարդակին։

Ափսոս…

.

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 146

Մեկնաբանություններ